Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.04.2014 | 00:10

«Պիտի ապականվեն նրանց ուրախության բագինները, պիտի ավերվեն Իսրայելի մեհյանները, և ես սուր պիտի բարձրացնեմ Երոբովամի տան վրա»։ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի Երոբովամ արքայի մոտ և ասաց. «Ամոսը քո դեմ խռովություններ է հարուցում Իսրայելի տանը, և երկիրը չի կարող տանել նրա բոլոր խոսքերը, քանի որ այսպես է ասում Ամոսը. «Երոբովամը սրով պիտի վախճանվի, և Իսրայելը գերվելով պիտի գերվի իր երկրից»։


Ամոս 7. 9-11

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ